Մահացել է արցախյան պատերազմի վավերագիր, օպերատոր Արթուր Ապրեսովը
Մոսկվայում 46 տարեկանում մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր, պրոդյուսեր Արթուր Ապրեսովը:
Կինոդիտողին նա առավել հայտնի էր «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Երեք ընկերները» և այլ ֆիլմերում իր փայլուն օպերատորական աշխատանքով։ Արթուր Ապրեսովը նաև մի շարք հեռուստատեսային նախագծերի պրոդյուսեր էր։
Կինեմատոգրաֆիստների միությունը ցավակցում է Արթուր Ապրեսովի ընտանիքին, հարազատներին, նշել, որ Արթուրը մեծ ներդրում ունի մեր ժամանակների հեռուստատեսությունում և կինոյում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան