ԱՄՆ-ը հսկայական տուգանք է սահմանել ֆրանսիական բանկի նկատմամբ՝ Իրանի հետ համագործակցության համար
Ֆրանսիական Societe Generale բանկը ստիպված է լինելու ԱՄՆ բյուջե վճարել 2 տուգանք, որի ընդհանուր գումարը կազմում է 1.4մլրդ դոլար, հայտնում է regnum-ը։
Նշվում է, որ վարկային կազմակերպության ներկայացուցիչներն ընդունել են, որ խախտել են ԱՄՆ սահմանափակումները Կուբայի, Իրանի ու այլ երկրների հետ հարաբերություններում ու համաձայնության են եկել ԱՄՆ իշխանությունների հետ։ Այդ խախտումների պատճառով Societe Generale-ի նկատմամբ սահմանվել է 1.34մլրդ դոլար, ևս 90մլն դոլար ֆինանսական հսկան կվճարի ԱՄՆ փոխերի լվացման դեմ պայքարի օրենքի խախտման համար։
Նշվում է, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները քննարկում էին Եվրամիության մտադրությունը՝ շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Հաղորդվում էր, որ Եվրամիությունը դեռևս չի գտել մի երկիր, որը կհամաձայնի դառնալ Իրանի հետ առևտրային հաշվարկների իրականացման հատուկ ընկերության իրավաբանական հասցե՝ շրջանցելով պատժամիջոցները։