Սաուդյան արքայազնը կարող է կորցնել գահակալության իրավունքը՝ Խաշոգիի գործի պատճառով
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի որոշ անդամներ կփորձեն թույլ չտալ, որ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը զրկվի թագավորական գահից՝ լրագրող Ջամալ Խաշոգիի սպանության պատճառով։ Այս մասին հայտնել է gazeta-ն։
Նշվում է, որ «տասնյակ» այլ թագաժառանգներ ու թագավորական ընտանիքի անդամներ ցանկանում են, որ գահն անցնի Ահմեդ իբն Աբդուլ Ազիզ իբն Սաուդին՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի կրտսեր եղբորը։ Սակայն նրանք չեն գործի, քանի դեռ թագավորը ողջ է։
Բացի այդ, աղբյուրները հայտնում են, որ արևմտյան երկրները կաջակցեն Ահմեդին՝ Սաուդյան թագավորի մահից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կմասնակցի G20 գագաթնաժողովին։
Հարակից հրապարակումներ`
- Խաշոգիի սպանության պատճառով ԱՄՆ առաջին սանկցիաները Սաուդյան Արաբիայի նկատմամբ
- Washington Post-ը հրապարակել է անհետացած սաուդցի լրագրող Խաշոգի վերջին հոդվածը
- CNN․ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է սպանվելուց հետո
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում