Ռեկորդային գնով վաճառվել է Մերլին Մոնրոյի «Ոսկե գլոբուսը»
Մերլին Մոնրոյին (1926-1962թթ.) պատկանող «Ոսկե գլոբուս» մրցանակը, որը նա ստացել է 1961 թվականին որպես հանդիսատեսի կողմից առավել սիրված դերասանուհի, Julien's Auctions աճուրդային տունը վաճառել է 250 հազար դոլարով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, աճուրդային տնից ասել են, որ սա ամենաբարձր վճարված գինն է, որ երբևէ տրվել է այդ մրցանակի օրինակների համար։
Մերլին Մոնրոյի անձնական իրերի վաճառքը կայացել է Լոս Անջելեսում։ Առաջին անգամ աճուրդում վաճառվել է դերասանուհու 1956 թվականի սև Ford Thunderbird մեքենան։ Այն վաճառվել է 490 հազար դոլարով, չնայած գնահատվել էր նվազագույնը 500 հազար դոլար։
Աճուրդում վաճառվել է նաև Մոնրոյի վարորդական իրավունքը (10 հազար դոլար), ականջօղը (10,2 հազար դոլար) և այլ լոտեր։ Մեծ պահանջարկ է ունեցել Մոնրոյի սև սատինե բլուզը, որով նա Լոս Անջելեսի օդանավակայանում 1956 թվականին ասուլիս էր տվել։ Այն վաճառվել է 43,75 հազար դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- Մերլին Մոնրոյի սև կաբրիոլետը վաճառվում է
- Մերլին Մոնրոյի զգեստը վաճառվելու է
- Vanity Fair-ից պահանջում են 1 միլիոն դոլար Մերլին Մոնրոյի լուսանկարը հրապարակելու համար
- Մերլին Մոնրոյի զգեստը վաճառվել է 4,8 միլիոն դոլարով
- Մերլին Մոնրոյի մազափնջերն ու հագուստները վաճառվելու են
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան