ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցելել են Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ
Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առողջական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, պարզաբանվել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները:
Այցի շրջանակներում հանդիպում են եղել նաև Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են զինծառայողների առողջական վիճակի, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող հարցեր:
Այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան