Արմեն Գյուլբուդաղյանցը բավարարված չէ խաղի արդյունքով
Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում Ազգերի Լիգայի D լիգայի 4-րդ խմբի վերջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Առաջին խաղակեսում գոլ է խփել Սարգիս Ադամյանը, իսկ երկրորդում՝ Ալեքսանդր Կարապետյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսին ներկայացել էր մեկ լրագրող։ Նրա այն հարցին՝ արդյո՞ք մարզիչը գոհ է գրանցված արդյունքից, Գյուլբուդաղյանցը կարճ է պատասխանել, որ բավարարված չէ արդյունքով, քանի որ եկել էին Լիխտենշտեյն հաղթելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը
- Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղում
- Մենք պետք է շատ լրջությամբ պատրաստվենք այս խաղին. Արմեն Գյուլբուդաղյանց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան