Եղիսաբեթ 2-րդ թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են իրենց հարսանիքի 71-րդ տարեդարձը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին և արքայազն Ֆիլիպը այսօր նշում են իրենց հարսանիքի տարեդարձը: Mirror-ին հղում անելով՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ թագավորական զույգը համատեղ ապրում է 71 տարի։ Նրանք ամուսնացել են 1947 թվականի նոյեմբերի 20-ին:
Սպասվում է, որ այդ օրն ամուսինները կանցկացնեն միասին, տոնական շքեղ միջոցառումներ պլանավորված չեն: Անցյալ տարի Եղիսաբեթ 2-րդը և արքայազն Ֆիլիպը նշել են իրենց պլատինե հարսանիքը: Այն ժամանակ ամուսնության 70-ամյակի կապակցությամբ Վինձորի դղյակում ոչ մեծ ընդունելություն էր կազմակերպվել 100 մարդու համար: Դրան հրավիրված են եղել միայն ամուսինների բարեկամներն ու ազգականները: 1997 թվականին ամուսիններն իրենց ոսկե հարսանիքը տոնել են Լոնդոնում Ուայթհոլի պալատին առընթեր Բանկետների սրահում:
Այն ժամանակ թագուհին հանդես էր եկել ճառով, որում իր ամուսնուն շնորհակալություն էր հայտնել «միասին անցկացրած 50 հիանալի տարիների համար»՝ նրան համարելով իր «ուժն ու հենարանը»: Ամուսինները ծանոթացել են, երբ երկուսն էլ դեռահաս են եղել: Եղիսաբեթ թ-րդն առաջին անգամ Ֆիլիպին տեսել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ակադեմիա այցելելու ժամանակ։
A royal romance in pictures as the #Queen and Prince Philip celebrate their anniversary https://t.co/1nzf1l8RuU pic.twitter.com/R3N1OTaPVT
— Daily Express (@Daily_Express) November 20, 2018
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են պլատինե հարսանիքը
- Քառօրյա տոնակատարություններ Մեծ Բրիտանիայում. Ժողովուրդը տոնում է թագուհու կառավարման ադամանդե հոբելյանը