Մահացել է Վահագն Մարգարյանը
Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը:
Ցավալի այս լուրը փոխանցեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով նոյեմբերի 6-ից նա կոմայի մեջ էր։ Վիճակը գնահատվում էր ծանր։
Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում արժանացել էր գլխավոր մրցանակի: Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։
Հարակից հրապարակումներ`
- Արյուն Վահագն Մարգարյանին՝ առողջության ցանկություններով
- Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանին արյուն է անհրաժեշտ
- Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին