Պնդում եմ, որ գազի սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու. քննիչ հանձնաժողովի նախագահ
Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն այսօր դժվարացավ պատասխանել այն հարցին, թե գազի սակագինը մինչև քանի դրամով կարելի է իջեցնել։
«Հիմա եկեք չասեմ, բանակցային գործընթաց է իրականացվում։ Երբ կունենանք որոշում, կասեմ։ Եթե սահմանի վրա փոփոխություն չի լինում, այդ դեպքում մենք ակնկալում ենք, որ ՀԾԿՀ-ը քննարկի «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը և որոշակի ճշգրտումներ անի, և նոր մենք եզրակացություն կանենք։ Բայց որ իջեցման հանրավորություն անպայման պետք է քննարկել, փաստ է»,- ասաց նա։
Միքայել Մելքումյանի խոսքով, եթե գնանք կորուստների կտրուկ կրճատման ճանապարհով, ակնհայտ կդառնա, որ սակագնի նվազեցման լայն դաշտ կբացվի։
«Այո, պնդում եմ, որ սակագնի իջեցման հնարավորություն ենք ունենալու»,- ասաց նա։
Հարցին՝ ո՞ւմ շահերից ելնելով է գործում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Միքայել Մելքումյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ հանձնաժողովիւ գործունեությունը պետք է գնահատվի խորհրդարանի կողմից, և այդ մարմինն ապագայում ամեն եռամսյակը մեկ ԱԺ-ին պետք է հաշվետվություն ներկայացնի։
«Ես միանշանակ պնդում եմ, որ այդ հանձնաժողովն անցած տարիներին առանձնապես արդյունավետ չի աշխատել»,- հայտարարեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը։
Միքայել Մելքումյանը շեշտեց, որ գազի սակագնի 5 դրամով իջեցման համար 17 միլիարդ դրամ է անհրաժեշտ, ինչը նշանակում է, որ սակագինը 1 դրամով իջեցնելու համար մեզ անհրաժեշտ կլինի շուրջ 2.5 միլիարդ դրամ։
Հարցին՝ ո՞վ պետք է պատասխան տա կորուստների համար՝ Միքայել Մելքումյանը նշեց՝ խնդիրը համակարգային բնույթ է կրել՝ և հանձնաժողովը, և կառավարութունը, և խորհրդարանը։
Հարակից հրապարակումներ`
- 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի. Միքայել Մելքումյան
- Հայաստան ներկրվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան
- ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է դրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը. Հրանտ Թադևոսյան
- «Ժողովուրդ». Ո՞վ է ճիշտ «Գազպրոմ-Արմենիա»-ՊԵԿ բանավեճում
- ‹‹Գազպրոմ Արմենիա››-ն հերքում է ՊԵԿ-ին
- ՊԵԿ-ը Գազպրոմ Արմենիայում չարաշահումներ է հայտնաբերել
- Գազի սակագինը նվազեցնելու ռեզերվներ ունենք. Միքայել Մելքումյան
- Գազի սակագնի իջեցման որևէ ռեզերվ չեմ տեսնում. Միքայել Սողոմոնյան
- Ակնկալվում է բնական գազի կորուստների չափը նվազեցնել մինչև 3,5 տոկոս. Հրանտ Թադևոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան