Հայկական գինի և թունդ խմիչքներ արտադրող ընկերությունները կմտնեն չինական շուկա
Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտվեց Prowine China 2018 միջազգային ցուցահանդեսը, որտեղ հայկական գինի և թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող 10 ընկերություններ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ ու աջակցությամբ, մեկ միասնական տաղավարով ներկայացրել են հայկական գինիներն ու կոնյակը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամից հայտնում են, որ միջազգային այս խոշոր ցուցահանդեսին Հայաստանը ներկայացել է ավելի քան 120 տեսակ կարմիր, սպիտակ և վարդագույն գինիներով։ Հայաստանը Prowine China ցուցահանդեսին մասնակցել է արդեն երկրորդ անգամ։
«Գինի արտադրող և արտահանող երկրների կողմից չինական շուկան այսօր համարվում է առաջնային շուկա: Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի Չինաստանի շուկա արտահանման խթանման ուղությամբ, և այս հարցում պետական աջակցությունը շատ կարևոր գործոն կարող է հանդիսանալ հայկական ընկերությունների համար։ Հայաստանը, որպես գինեգործության հնագույն երկիր, հարուստ պատմությունով և բնակլիմայական բոլոր նախապայմաններն ունենալով, դեռևս այս շուկայում ճանաչելիության բարձրացման խնդիր ունի։ Այդ նպատակով էլ ՀԽԳՀ-ն չինական շուկայում հայկական գինիների ներկայացվածության ու ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում, որոնցից մեկն էլ Prowine China ցուցահանդեսին մասնակցությունն է:
Prowine China ցուցահանդեսին այցելում են ավելի քան 15 հազար գնորդներ, ներմուծում և արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 40 երկրներից, և նման ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ընկերությունների համար նոր գործընկերներ գտնելու, նոր շուկաներ դուրս գալու ևս մեկ հիանալի հնարավորություն է:
Ցուցահանդեսին մասնակցող հայկական ընկերություններն են ՝ «Պռոշյանի կոնյակի գործարանը», «Վան Արդի» ՍՊԸ-ն, «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն, «Գևորգյա» գինու գործարանը, «ԲիԷյջ Բրենդի Քոմփանի»-ն, «Ոսկեվազի գինու գործարանը», «Իջևանի գինու, կոնյակի գործարանը», «Երևանի Արարատ կոնյակի-գինու- օղի կոմբինատ» ԲԲԸ-ն, «Մերձավանի կոնյակի գործարանը» և «Արենի Նոահ» ՍՊԸ-ն:
Նոյեմբերի 13-15-ը Շանհայ քաղաքում կայացած ցուցահանդեսի արդյունքում մասնակից ընկերությունները հանդիպումներ ունեցան ավելի քան 150 հնարավոր միջազգային գնորդների հետ, որի արդյունքում ձեռք են բերվել նախնական 80 պայմանավորվածություններ։ Ընկերությունները ներկայումս գտնվում են բանակցությունների փուլում, որի արդյունքները պետք է ամրագրվեն արտահանման պայմանագրերով։
Ցուցահանդեսի մասնակիցները նշում են, որ չինացի սպառողը շատ հետաքրքրված է հայկական գինիներով. մասնավորապես նռան գինին կարող է իր ուրույն տեղը գտնել Չինաստանի շուկայում: Հայկական տաղավարի այցելուների մեծ մասը նախապատվությունը տվել են նռան, ինչպես նաև կարմիր կիսաչոր և կիսաքաղցր գինիներին»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ վերադառնամ Լեհաստան, կցանկանամ խանութներում հայկական պանիր, գինի գտնել. Սվիտալսկի
- Գինեգործության լիդերները տպավորվել են հայկական գինիով ու կոնյակով. Փաշինյան
- Հայկական գինեգործական ընկերությունները՝ «Baltic Wine Trip & CBI See Wine Conference» միջոցառմանը
- Հայկական գինիները ներկայացված են Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո» 25-րդ միջազգային ցուցահանդեսին
- Ճապոնացիներին հետաքրքիր կլինեն հայկական գինին, մեղրն ու մրգաչրերը. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան
- Հայկական ալկոհոլային խմիչքները մեծ ծավալներով չինական շուկա մտնելու հայտ են ներկայացնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին