Փայլան. «Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը, քննադատելով մշակույթի նախարարության ձեռնարկած մի շարք քայլերը և նախագծերը, ասել է.
«Նախարարությունը ոչ մի տեսլական չունի Վանի նահանգի համար։ Հավատացեք Վանի օդանավակայանը տարողունակությամբ կարող է գերազանցնել Անթալիայի և Դալամանի օդանավակայաններին։ Վանում լուրջ քաղաքակրթություն կա։ Եթե այնտեղ պրոֆեսիոնալ նախագիծ իրականացվի, եթե Հայաստանի և Վրաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը։ Օրինակ՝ Վանի Էդրեմիթ (պատմ Արտամետ) շրջանը դրախտի անկյուն է։ Վանը հայտնի է 4 հազար տարվա պատմություն ունեցող ուրարտական թագավորությամբ։ Վանում հայկական եկեղեցի կա, այնտեղ է նաև Արշիլ Գորկու գյուղը։ Սակայն այստեղ քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հայկական գերեզմանոցի վրա զուգարան է կառուցում»,-ասել է Փայլանը։
Նա հիշեցրել է, որ հայկական գերեզմանատան վրա կառուցված զուգարանն այդպես էլ չի ապամոնտաժվել՝ չնայած ժամանակին զբոսաշրջության և մշակույթի նախարարը հրահանգել էր ապամոնտաժել այն:
Հիշեցնենք, որ Արտամետի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հանրային լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա հանրային զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:
Հարակից հրապարակումներ`
- Փայլան. Թուրքիայում գնալով ավելանում է աղքատությունը
- Գարո Փայլան. «Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ»
- Թուրք նախարարը՝ Փայլանին. Ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու
- Փայլանը կոչ է արել ազատ արձակել ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին