Քաղաքական 13:04 21/11/2018 Հայաստան

Դաշինքներում յուրաքանչյուր պետություն տանելու է իր շահերը, ոչ պետք է հիասթափվել, ոչ էլ վատ զգալ. Ֆարմանյան

ԱԺ-ի այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին համաձայնագիրը:

«Արձանագրությամբ առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում ՀՀ համար կիրառվող ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման 1,220 տոկոսի չափով նորմատիվի կիրառման ժամկետը կերկարի մինչև 2019 թ-ի դեկտեմբերի 31-ը»,- ներկայացրեց հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Արման Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների կողմից 2017թ. ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությամբ հաստատվել էր Հայաստանի Հանրապետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվը  1,11 տոկոսի փոխարեն սահմանել 1,220 տոկոս:

«Համաձայնագրի ընդունումը ենթադրում է, որ մեզ համար լրացուցիչ բաժին ընկնող մասնաբաժինը շարունակվելու է կիրառվել մինչև 2019 թ-ի ավարտը։ Սահմանված դրույքաչափերով՝  Բելառուսը ստանում է  4, 560 տոկոս, Ղազախստանը 7, 550 տոկոս, Ղրղզստան՝  1, 90, ՌԴ՝  85, 265 տոկոս»,- ասաց Արման Պողոսյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը փոխնախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե այս դրույքաչափերի առումով ՀՀ-ն ինչ շահ ունի:

Փոխնախարարը պատասխանեց. «Մեկ տոկոսային կետը համարժեք է տարեկան 116 մլն դոլարին, իսկ անցյալ տարի ՀՀ-ն ունեցել է  68 մլրդ դրամ մուտքեր: Իսկ անդամակցությունից սկսած՝ միասնական բյուջեից ՀՀ բյուջե հաշվեգրվող մասը գերազանցել է մեր կողմից հավաքագրված և անդամ պետություններին բաշխված մաքսատուրքերի մեծությունը, այսինքն՝ այս առումով ունենք դրական արդյունք բյուջեի համար»:

Այնուհետև ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթում հորդորեց, որ միջազգային տարբեր կառույցներում Հայաստանի անդամակցության պատճառների մասին խոսելիս պարզ և հասկանալի խոսել։

«Հայաստանը երբ անդամակցում է միջազգային կազմակերպություններին՝ այդ թվում ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, դա Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցության շարունակությունն է։ Եթե մենք այս կազմակերպություններում մեր ներգրավվածությամբ այս պարզ ճշմարտությունը չպետք է ընդունենք որպես հիմք, ապա մեզ սպասում է հիասթափություն։ ՀՀ-ն չի անդամակցել ՀԱՊԿ-ին, որ բելառուս կամ ղազախ զինվորներն անհրաժեշտության դեպքում ապահովեն ՀՀ անվտանգությունը։ Կան ՀՀ-ՌԴ դաշնակցային ռազմաքաղաքական հարաբերություններ, որոնք պետք է փայփայել  ու խնամել»,- ասաց պատգամավորը։

Ֆարմանյանը նշեց, որ այդ միջազգային կառույցների անդամներից էլ պետք չէ ակնկալել, որ նրանք առաջնորդվեն ՀՀ պետական շահով։

«Տնտեսական, քաղաքական, ռազմական դաշինքների առանցքը, անկախ ՀՀ իշխանության ով լինելուց, Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական հարաբերություններն են, սա պետք է խորացնել, պահել-փայփայել, բայց այլ ակնկալիքներ ունենալ, որ նման միությունների բոլոր անդամները պետք է առաջնորդվեն անդամներից յուրաքանչյուրի շահերով, կներեք, բայց սա պատմության տրամաբանությանը հակոտյնա երևույթ է։ Այդ ռազմաքաղաքական դաշինքներում, տնտեսական դաշինքներում ևս յուրաքանչյուր պետություն փորձելու է տանել իր շահերը, դրանից ոչ պետք է հիասթափվել և ոչ էլ վատ զգալ, պետք է սեփական շահերը առաջ մղել, նրանցից յուրաքանչյուրից պահանջելով իրեն պահել ռազմաքաղաքական կամ տնտեսական դաշնակցի նման»,- ամփոփեց պատգամավորը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է քաշային կարգերում փոփոխությունը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF/   գործկոմը  հաստատել է ավագ, կրտսեր տարիքի և երիտասարդների նոր քաշային կարգերը: Ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հապաղելը մահ է․ Գևորգ Գևորգյան
«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը գրում է․...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի «խաղաղության դարաշրջան»-ը․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ալիևը Հայաստանը հայտարարեց ֆաշիստական և աղբարկղը նետեց Նիկոլի  «խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Այս խնդրի արմատը վատ կրթությունն է․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Տասը տարի Հայաստանում դպրոց սովորոցինք, հինգ տարի էլ համալսարան: Գեթ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վրաստանում համընդհանուր գործադուլ կանցկացվի
«Վրաստանը գործադուլ է հայտարարում»․ քաղհասարակության ներկայացուցիչները հունվարի 15-ին ժամը 15:00-ին հայտարարում են միանալ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Դատախազությունը պահանջում է Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
17:49
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում  է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Մաhաgել է ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:31
90 րոպե-300 դրամանոց տոմսերի մասին երևի մամուլում խոսվել է ավելի շատ, քան երբևէ այդ տոմսերը կօգտագործվեն. Սուրեն Գրիգորյան
«Այսօր կա հնարավորություն ձեռք բերելու 1, 7 օրվա, մեկ, երեք  ամսվա, մեկ տարվա և 10 ուղևորության համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:30
Արցախը որևէ հանդիպման առաջարկ չի մերժել, դրանք չեն կայացել, որովհետև Ադրբեջանի հետ պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել. Հակոբյան
«ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի  մասնաճյուղը հայտարարել է, որ կընդունի Կալիֆորնիայի հարավում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ինչպե՞ս եք վարվելու ավտոբուսից ակամայից ձրի թռնողների հետ. Լրագրողը՝ փոխքաղաքապետին
«Telcell-ն իրականացնելու է ակցիա, որ առաջին գնված մեկ ուղետոմսի հետ միասին նվիրի ևս երեքը»,- ասուլիսի ժամանակ հայտանեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վանաձորում հետախուզվողին վնասազերծելիս՝ ոստիկանը վնասվածք է ստացել
Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱՄՆ-ում հրդեհի պատճառով չեղարկվել է ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներից մեկը
Լոս Անջելեսում ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների անունների հրապարակման արարողությունը չեղարկվել է տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}