Ասիայի ամենանախանձելի ամուրիներից մեկն անդամագրվել է ԻՊ-ին և մահացել
Ասիայի ամենանախանձելի ամուրիներից մեկը կռվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից և մահացել։ Լենտա.ռու կայքը, հղում անելով South China Morning Post-ին, գրում է, որ մալազիական արմատներով ավստրալիացի նախկին մոդել Ամիրուդին Հուդ Միլսոնի մահը հաստատել են Ավստրիալիայի հատուկ ծառայությունում։ Նշվում է, որ նա պայթել է ականի վրա, երբ մեջքին բարձրացրած տարել է վիրավոր ընկերոջը։ Նա մահացել է դեռ 2016 թվականին, բայց միայն այժմ է հայտնի դարձել, երբ սկսվել է հետաքննություն մեկ այլ ծայրահեղականի դեմ։
Միլսոնի նախկին ընկերոջ խոսքով, նա գեղեցիկ էր, ընկերասեր։ Նախքան Ավստրալիան լքելը, նախկին ահաբեկիչն իր գործերը կարգի է բերել և 2014-ին բաժանվել կնոջից, ով ստացել է որդու խնամակալությունը։
Միլսոնը Cleo ամսագրի կողմից 2010 թվականին համարվել է Մալազիայի ամենահեռանկարային ամուրին մինչև ամուսնանալը։ Նա ցանկացել է դառնալ հեռուստահաղորդավար, բայց հետո տարվել է կրոնով, միացել համախոհների խմբին, ովքեր միասին աղոթել են։ Նրա ընտանիքի անդամի խոսքով, նրանք տեղյակ չեն եղել մոդելի՝ երկիրը լքելու ծրագրից։ Նշվում է, որ նա 220 ավստրալիացիներից մեկն է, ով գնացել է Սիրիա և կռվել ԻՊ-ի կողմից։ Իշխանությունների տեղեկություններով, նրանցից 68-ը սպանվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին