ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդների ¼-ն աշխատելու է Երևանում
Երևանում տեղակայված 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել է ներառականությունը:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապեը Հայկ Մարությանը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նրանք Երևանում են գտնվում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով։
ԵԱՀԿ առաքելության դիտորդ Բոյանա Ժիվկովիչը նշել է, որ Հայաստանում ընտրությունների երկարաժամկետ դիտարկում իրականացնող խմբերի մոտ մեկ քառորդը աշխատելու է Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՊՀ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը Հայաստանում կսկսի նոյեմբերի 22-ից
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արտահերթ ընտրությունները կդիտարկի մոտ 300 հոգանոց դիտորդներով
- Նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը հրավիրել է դիտարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունը
- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ընտրություններին պատրաստվելու համար քիչ ժամանակ է տրված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին