Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի քաղաքականությունը հայամետ է
Հայաստանի արտաքին քաղաքականությունը իներցիայով չի շարժվում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ հստակ, զգուշավոր, մտածված հաշվարկ է մեր անվտանգության ճարտարապետությունը կառուցելու առումով: Այս մասին «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը։
«Հիմքում դրված է ՀՀ-ն՝ իր շահերով: Երբ խոսում ենք անվտանգության մասին, նկատի ենք առնում երկու բաղադրիչ՝ պաշտպանական անվտանգությունը և զարգացման անվտանգությունը, թե ինչպես ենք կարողանում ապահովել մեր երկրի բնականոն զարգացումն իր անվտանգության ճարտարապետության կոնտեքստում»,-նշել է նա։
Մնացականյանի խոսքով, Հայաստանի քաղաքականությունը հայամետ է, որի հիմքում ընկած է Հայաստանի ազգային շահը:
«Այդ ճարտարապետությունը կառուցվել է շատ մտածված, զգուշավոր, առավել ևս հիմա, երբ ապրում ենք բավական տուրբուլենտ աշխարհում, անկանխատեսելիության մակարդակը շատ մեծ է: Մենք պետք է ավելի հստակ լինենք, թե որքանով ենք ճիշտ գնահատում և՛ մարտահրավերները, և՛ հնարավորությունները, որոնք ծառայեցվելու են մեր ազգային շահերին և նպատակներին՝ մեր պաշտպանական և զարգացման անվտանգությունը համապարփակ պահելու առումով: Մեր արտաքին քաղաքականությունը կառավարության ծրագրում արտահայտվել է իր շարունակականությամբ, այսինքն՝ կտրուկ քայլեր չեն ներմուծվել, բայց դա չի նշանակում, որ չեն ներմուծվել նոր շեշտադրումներ»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԱԳՆ պաշտոնական էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին