Բրիտանացիները ցանկանում են Մեյին կրկին տեսնել վարչապետի պաշտոնում
Թերեզա Մեյի՝ Brexit-ի օգտին ճառից հետո աճել է այն մարդկանց թիվը, որոնք ցանկանում են նրան կրկին տեսնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Եթե անցած շաբաթ այդպիսի ցանկություն էր հայտնել հարցվածների 33 տոկոսը, ապա այս շաբաթ՝ 46 տոկոսը։
Մեյի՝ զբաղեցրած պաշտոնից հեռանալու ցանկություն հայտնած բրիտանացիների թիվը 47 տոկոսից նվազել է 34 տոկոսի։ Հարցումն անց է կացվել 1647 քաղաքացիների շրջանում, այն բանից հետո, երբ Մեյը ուղիղ եթերում խոսել է ԵՄ-ից դուրս գալու իր պլանի մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բրիտանացի զինվորականները պլան են մշակում՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում հնարավոր քաոսի ժամանակ գործարկելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում խորանում է Բրէքզիթի շուրջ առկա լարվածությունը
- Մերկելը հայտարարել է, որ ուրախ է բրեքսիթի բանացություններում առաջընթացի համար
- Ջոնսոնը հայտարարել է Բրեքսիթի բանակցություններում Մեյի կապիտուլյացիայի մասին
- Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրը շարունակում է վտանգել Բրեքսիթին
- Մեյ. Փակուղու մեջ ենք
- Բարձրագույն դատարանն արգելել է սկսել Բրեքսիթի գործընթացն առանց պառլամենտի համաձայնության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին