Թրամփը ցանկացել է արդարադատության նախարարությանը հանձնարարել Քլինթոնի դեմ գործ հարուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսել է արդարադատության նախարարությանը հանձնարարել հետաքննություն սկսել իր երկու քաղաքական հակառակորդների՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլլարի Քլինթոնի և ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի դեմ։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով New York Times-ին։
Պարբերականի տվյալներով, այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տան խորհրդատուներին։ Նրանցից Դոնալդ ՄաքՀանը մերժել է նախագահի առաջարկը՝ հայտարարելով, որ նա հետաքննություն սկսելու իրավասություններ չունի։ Խորհրդատուն նշել է, որ դա կարող է իշխանության չարաշահման վերաբերյալ մեղադրանքներ ծնել։
ՄաքՀանը զգուշացրել է Թրամփին, որ եթե նա խնդրի իր մրցակիցների դեմ հետաքննություն սկսել, կարող է բախվել մի շարք անցանկալի հետևանքների՝ ներառյալ հնարավոր իմպիչմենտը։
Նշվում է նաև, որ Թրամփը ցանկացել է այս գործի համար երկրորդ հատուկ դատախազ նշանակել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին