Կարին Մարմսոլերն ասել է՝ ոգևորված է Աննա Հակոբյանի կոչից
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության Հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին:
Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Անկեղծ ասած ոգևորված եմ հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից և դա էր պատճառը, որ ցանկացա հանդիպել Ձեզ հետ և տեսակետեր փոխանակել»,- ասել է Մարմսոլերը:
Աննա Հակոբյանն էլ, անդրադառնալով իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին և ունեցած ելույթին, շեշտել է, որ իր ուղերձն առաջին հերթին կնոջ և մոր խոսք էր։
«Կանայք կարող են համախմբվել, միանալ և իրենց խոսքն ու ջանքերն ուղղել հանուն խաղաղության, հանուն նրա, որ սահմանին այլև կրակոցներ չլինեն ու կողմերը զոհեր չտան, մինչև երկու երկրների կառավարություններն ու առաջնորդները կգան հակամարտության կարգավորման հարցում լուծման»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որքան շատ կանայք միանան այս նախաձեռնությանը՝ այնքան ավելի լսելի կլինի խաղաղություն ցանկացող կանանց ձայնը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան
- Աննա Հակոբյան. Որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից
- Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայում հայտարարել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը
- Հայատյացությունն Ադրբեջանում ցեղասպանության մոտիվացիա է. Արցախի ՄԻՊ
- Ա. Էլիբեգովա. Ադրբեջանում հակահայկական թեմատիկան բավականին ռեյտինգաբեր է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին