Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն. Միքայել Մելքումյան
2019 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը դրական է։ Այս մասին խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, ունեն որոշակի նկատառումներ։
«Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն, այլ պետք է արտահայտեր հետհեղափոխական շրջանի սպասումները, որոնք կային ոչ միայն ժողովրդի կողմից, այլև բիզնես միջավայրի կողմից: Երբ մենք ասել ենք` ծախսերը ավելացնենք, բարձրացնենք աշխատավարձ կամ թոշակ, մեր գործընկերները միշտ ասել են` տեղը ցույց տվեք, մենք դա կանենք: Որպեսզի այս սինդրոմը հաղթահարենք ծրագրային ձևով, մեզ պետք է, որ ֆորմուլան հստակ ձևակերպենք։ Տնտեսական, սոցիալական քաղաքականությունը պետք է ունենա գաղափարախոսություն և ծրագրեր, որոնցով էլ պետք է առաջ գնալ: Մենք չենք կարող օրվա կեսը լինել սոցիալիստական, մյուս կեսը` աջ լիբերալ, իսկ երրորդ կեսը` ցենտրիստական»,- ասաց Միքայել Մելքումյանը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ իրենք, միանշանակ, պետք է աջակցեն հետհեղափոխական գործընթացներին, իսկ բյուջեն մաս է կազմում և իրենք կողմ են քվեարկելու դրան։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
- ԱԺ 3 խմբակցությունները կողմ կքվեարկեն բյուջեի նախագծին
- Այս բյուջեն իներցիոն է իր մեթոդաբանության մեջ. Սպարտակ Սեյրանյան
- 2019թ.պետբյուջեի նախագծով ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են
- Մենք պետք է լինենք զգուշավոր. Ջավադյան
- Ջանջուղազյանը բաշխման համակարգը հեռու է համարում կատարելությունից
- Բյուջեի հիմքում նույն փիլիսոփայությունն է, որն իրականացնում էր նախկին իշխանությունը. Հարությունյան
- Հունան Պողոսյանը և Հայկ Մարությանը ներկա չէին բյուջեի քննարկմանը
- 2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
- 2019թ.-ի պետբյուջեի նախագծով հատկացումները՝ ԱԻ նախարարությանը, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
- Հարկ վճարողը պետք է հավատա, որ ինքն այլընտրանք չունի, քան բոլոր հարկերը վճարելը. Ջանջուղազյան
- 2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան