Լենա Նազարյանը կոռուպցիոն գործարքները չբացահայտվելու մասին հայտարարությունները անհիմն է համարում
«Կառավարության հայտարարած այն քաղաքականությունը, թե պետք է լինեն նոր ներդրումներ, չկան, թե պետք է լինի պայքար կոռուպցիայի դեմ, որից ահագին գումարներ պետք է գային պետբյուջե, այդ պայքարը ձևական է»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է արդեն իսկ տար կոնկրետ տնտեսական էֆֆեկտ։
Այնուհետև «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն իր ելույթում արձագանքեց պատգամավորի այս դիտարկումներին՝ ներկայացնելով իրավապահ մարմինների կողմից բացահայտված վերջին ամիսների փաթեթը։
«ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, Ոստիկանությունը վերջին ամիսներին մոտ 170 հայտարարություն են տարածել, որտեղ հստակ յուրացումների, չարաշահումների մասին տեղեկություններ կան: Այն հայտարարությունները, թե կոռուպցիոն գործարքները չեն բացահայտվում, անհիմն են։ Ես այս փաթեթը կհանձնեմ պարոն Բաբուխանյանին, որ նա անտեղի հայտարարություններ չհնչեցնի կառավարության հանդեպ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը աճել է 6 անգամ
- Կոռուպցիայի դեմ պայքարը Վայոց Ձորում
- Լոռիում ավելացել են կոռուպցիայի գործով քրեական հետապնդման դեպքերը
- Կրկնակի ավելացել են կոռուպցիայի դեպքերով քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը
- Գեորգի Ավետիսյան. Այս պահին կարող եմ պնդել, որ կոռուպցիան վերացել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին