Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել են 200 ժամվա հարկադիր աշխատանքի
Մոսկվայի դատարանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայային, դատապարտել է 200 ժամվա հարկադիր աշխատանքի՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման հոդվածով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, դատարանի որոշմամբ, բացի այդ, նա Արմեն Ջիգարխանյանին պետք է 200 հազար ռուբլի վճարի՝ բարոյական վնաս պատճառելու համար։
Դատավարությունն անցկացվել է դռնփակ։ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան իրեն մեղավոր չի համարում։
«Մենք, իհարկե, կբողոքարկենք վճիռը։ Հույս ունենք՝ արդարությունը կհաղթի»,- ասել է նրա փաստաբանը։
Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան ավելացրել է, որ դատախազությանը «հաջողվել է կատարել իր նախկին ամուսնու ցանկությունը»։
Քննության վարկածով, Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան թաքնված տեսախցիկ է տեղադրել Ջիգարխանյանի աշխատասենյակում, այնուհետև տեսանյութերը տրամադրել է հայտնի թոք-շոուներից մեկին։ Տեսախցիկը կես տարի աշխատել է։ Նա բացատրում է իր արարքն ամուսնու գործերին հետևելու ահրաժեշտությամբ։
Դատարանը մի քանի անգամ Ջիգարխանյանին կանչել է, որպեսզի նրա ցուցմունքները լսեն, բայց նա դեռևս չի կարողացել գնալ դատարան առողջական վիճակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը վատառողջ է
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
- Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան