Beeline-ը նոր հնարավորություններ է տրամադրում BeeTV-ի բաժանորդներին
Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում ամենապահանջված BeeTV հավելվածը համալրվել է հեռուստատեսության ժամանակակից հնարավորություններով:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ BeeTV հավելվածում, որն արդեն իսկ ունի ավելի քան 150 հազար ներբեռնում, այժմ կգործի հարուստ տեսադարան, հեռուստաալիքների գնման հնարավորություն, մինչև 7 օր catch-up, հաղորդումների հիշեցում և բազմաթիվ այլ հնարավորություններ: Այդ ամենը հասանելի է Beeline-ի գործող և նոր բաժանորդների համար:
Beeline բաժանորդները կարող են ներբեռնել BeeTV բջջային հավելվածն iOS կամ Android համակարգերի համար և վայելել հեռուստատեսությունն ամենուր։ Իսկ միանալով COMBO փաթեթին՝ բաժանորդները հնարավորություն կունենան դիտել ավելի քան 100 հեռուստաալիք նաև իրենց հեռուստացույցով: Ավելին, բաժանորդները հզոր TV ընդունիչներով կկարողանան դիտել YouTube՝ անկախ հեռուստացույցի մոդելից, ինչպես նաև իրենց տարածաշրջանին հասանելի հանրային բոլոր հեռուստաալիքները՝ առանց որևէ հավելյալ սարքի:
«Beeline-ը որակապես բարելավել է կոնվերգենտ ծառայությունների առաջարկը՝ միաժամանակ տրամադրելով 4 ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված Ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և հեռուստատեսություն։ Այժմ բաժանորդները կարող են օգտվել BeeTV-ի ժամանակակից դիզայնից ու հնարավորություններից ինչպես սմարթֆոնով, այնպես էլ նոր հզոր հեռուստատեսային ընդունիչով, որը թույլ է տալիս հավելյալ հեռուստաալիքներ ձեռք բերել, դիտել հանրային ալիքներ և YouTube-ի վիդեոներ, նույնիսկ եթե տվյալ հեռուստացույցը չունի այդ հնարավորությունը», - նշել է Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
BeeTV բջջային հավելվածի բոլոր հնարավորություններից կարող են օգտվել Smart, Neo Max և COMBO բաժանորդները, իսկ BeeTV-ն տանը դիտելու համար անհրաժեշտ է միանալ COMBO փաթեթներից որևէ մեկին: Ի դեպ, նոր COMBO մարզային առաջարկին միանալով՝ բաժանորդները կստանան բջջային ծառայություններ, մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ և հեռուստատեսություն՝ ամսական 7990 դրամով:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
- Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը
- Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ են անցկացրել Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան
- Beeline-ում նշվել է «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը
- Beeline-ի բաժանորդները մասնակցեցին Միջազգային որակի օրվան նվիրված միջոցառմանը
- Beeline-ն ամփոփում է 2017 թ.-ին իրականացրած սոցիալական ներդրումների ծրագրերը
- Beeline-ը երկարաձգում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործողության ժամկետը
- Վարդենիսում Beeline-ը կտրամադրի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան