Dolce & Gabbana-ն Չինաստանում չեղյալ է համարել շոուն՝ ռասիզմի մեղադրանքների պատճառով
Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը այսօր չեղյալ է համարել Շանհայում ծրագրված շոուն՝ սկանդալային գովազդի պատճառով, որը Չինաստանում ռասիստական են համարել։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ պաշտոնական հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ հրավիրված բազմաթիվ մարդիկ հայտնել են, որ չեն գալու:
Հանրային վրդովմունքը սկսվել է սոցիալական ցանցերում տեղադրված երեք տեսանյութերից հետո, որոնցում չինացի մոդելը փայտիկների օգնությամբ ուտում է պիցցա, մակարոնեղեն և կաննոլի (իտալական դեսերտ)։
Տեսանյութերը քննադատության ալիքին են բախվել, կրակի վրա յուղ է լցրել Սեֆանո Գաբբանայի ինստագրամի սքիրնշոթը, որտեղ նա իբր հիշեցրել է չինացիներին, որ նրանք շների են ուտում։
Ավելի ուշ Գաբբաննան հայտարարել է, որ իր հաշիվը կոտրել են, և որ ինքը նման բան չի գրել։ Նա ներողություն է խնդրել սկանդալի համար և հայտարարել, որ Չինաստանի և նրա ժողովրդի հանդեպ մեծ հարգանք է տածում։
Նշվում է, որ սա Dolce & Gabbana-ի առաջին սկանդալը չէ Չինաստանում։ 2013 թվականին Հոնկոնգում բողոքի ակցիաներ են անցկացվել այն բանի հետ կապված, որ բրենդի խանութներից մեկի անվտանգության աշխատակիցը տեղի բնակիչներին արգելել էր այնտեղ ուսանկարվել, սակյան օտարերկրացիներին այդ արգելքը չի վերաբերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան