Հասարակություն 10:46 21/11/2018 Հայաստան

Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորի խիստ ելույթն ավարտվել է իր բանտարկությամբ. Սասունյան

Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ֆերհաթ Էնջուն Շիրնակի մարզից, վերջերս խիստ քննադատական ելույթ ունեցավ թուրքական խորհրդարանում թուրքերի և Թուրքիայի վերաբերյալ: Ես նոր եմ հայտնաբերել նրա համարձակ ելույթի տեսանյութը  Յութուբում:

Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամ Էնջուն քաջ հայտնի է իր խիստ ընդդիմությամբ թուրքական կառավարության նկատմամբ ՝ քրդերի հանդեպ դրա մշտական բռնության և իրավունքների ոտնահարման համար: 2011 թ. թուրքական օդուժը ռմբակոծել էր քուրդ քաղաքացիների մի խմբի, սպանելով 34 հոգու, այդ թվում՝ Էնջուի ընտանիքի բազմաթիվ անդամների...

Իր ելույթի ընթացքում 33-ամյա Էնջուն բազմաթիվ սպառնալիքներ ստացավ թուրքական խորհրդարանի պատգամավորների կողմից: Այնուհետև նրան զրկեցին խորհրդարանական անձեռնմխելիությունից և բանտարկեցին: Հիմա նա բանտում է...

Ահա հատվածներ Էնջուի վեց րոպեանոց ազդեցիկ ելույթից Թուրքիայի խորհրդարանում, որը հաճախ ընդհատվում էր սպառնալիքներով. «Իմ ելույթը կարճ կլինի և ըստ էության: Ձեզանից ոմանք մեզ անվանում են մարդասպաններ: Բայց ո՞վ է սպանում քաղաքացիներին և ո՞վ է մարդասպան: Դո՛ւք...»:

Խորհդրարանի դահլիճից սպառնալիքներ հնչեցին Էնջուի հասցեին. «Փակեք դրա բերանը... Բռնեք այդ ահաբեկչին և գնդակահարեք նրան...»:

Խորհրդարանի խոսնակ. «Թո՛ղ խոսի: Ասե՛ք Ձեր ասելիքը և վերջացրեք»:

Էնջուն շարունակեց իր ելույթը. «Այստեղ միասին դուք ուժեղ եք... Սակայն, ճիշտն ասած, դուք միայն խոսող եք և ոչ ավելին: Ես որպես քուրդ, պատմությունը վկա, ապրում եմ իմ հողում, Քուրդիստանում, այն ժամանակ, երբ դուք խոտ էիք հավաքում և ուտում, խաղալով ձեր ձիերի հետ Մոնղոլիայում...»:

Բղավոցներ դահլիճից. «Սպանե՛ք դրան...»:

Էնջու. «Այս, այսպես կոչված ձեր երկիրը, ձեր երկիրը չէ, ոչ էլ AKP-ինը [նախագահ Էրդողանի իշխող կուսակցությունը]: Այս երկիրն ավելի հին է, քան դուք բոլորդ: Այն պատկանում է իրական մարդկանց...»:

Խորհրդարան խոսնակ. «Դուք կպատժվեք սրա համար: Դուք դրա մասին կարող եք խոսել քաբաբ ուտելու ժամանակ: Մեր առջև Դուք պաշտպանում եք ահաբեկիչներին»:

Էնջու. «Այստեղ եղել են հարգարժան հույներն ու հայերը...»:

Բղավոցներ դահլիճից. «Սպանե՛ք ահաբեկչին»:

Էնջու. «Մենք՝ քրդերս, դեռ այստեղ ենք: Ոչ տանկերը, ոչ ձեր զինվորականները չեն կարող մեզ տեղահանել...»:

Բղավոցներ դահլիճից. «Մենք ոչնչացրել ենք քո քաղաքը»:

Էնջու. «Դուք կարող եք ոչնչացնել այն, սակայն մենք տասնյակներով ավելին կկառուցենք: Դուք՝ թուրքերդ, ոչնչություն եք: Մենք ավելի ահավոր հրեշների ենք ոչնչացրել Սիլոփիում, քան դուք եք: Նետե՛ք ձեր ռումբերը: Սպանե՛ք մեր երեխաներին: Սպանե՛ք քաղաքացիներին, սակայն դուք չեք կարող սպանել մեզ որպես քրդերի Ռոբոսկիում, ամբողջ Քուրդիստանում կամ ինչպես դուք եք անվանում՝ «Թուրքիայում»: Մարդկությունը ավելի վատերին է տեսել, քան դուք եք: Մենք հաղթել ենք նրանց...»:

Խորհրդարանի խոսնակ. «Դուք բանտ կգնաք սրա համար: Հինգ տարին կլինի Ձեր նվազագույն պատիժը»:

Էնջու. «Ես թքած ունեմ: Ճշմարտությունն ավելի կարևոր է, քան կյանքը...»:

Բղավոցներ դահլիճից. «Սրան փամփուշտ է պետք: Ձերբակալեք նրան...»:

Խորհրդարանի խոսնակ. «Մենք լուր ենք ուղարկել անվտանգության աշխատակիցներին: Նա կձերբակալվի»:

Էնջու. «Քրդերը միշտ քուրդ են եղել, նախքան ձեր՝թուրքերի այստեղ գալը  և քուրդ կմնան ձեր հեռանալուց հետո ևս: Ձեր «Թուրքիան» հույների, հայերի և քրդերի գողացված երկիրն է: Իմ վկան պատմությունն է»:

Բղավոցներ դահլիճից. «Դու կպատժվես»:

Էնջու. «Ի՞նչ կարող եք անել: Ես այստեղ եմ հարյուրավորների դեմ: Ի՞նչ եք դուք ձեզանից ներկայացնում»:

Խորհրդարանի խոսնակ. «Դուք սրա համար կպատժվեք»։

Էնջու. «Սպանեք ինձ։ Ես դարձյալ կասեմ ճշմարտությունը»։

Խորհրդարանի խոսնակ. «Դա կասեք, երբ անվտանգության աշխատակիցներն այստեղ կլինեն։ Այս օրենսգրքով Ձեզ 10 տարով բանտ կուղարկեմ, նվազագույնը տասը տարով»։

Բղավոցներ դահլիճից. «Նրան պետք է հենց հիմա գնդակահարել»։

Էնջու. «Ես կավարտեմ»։

Բղավոցներ դահլիճից. «Դու սրա համար կյանքովդ կվճարես, տականք քուրդ»։
 
Էնջու. «Հաչացե՛ք ինչքան ուզում եք։ Ես ամուր կանգնած եմ այստեղ, եկեք և կանգնեք դեմառդեմ… »։

Բղավոցներ դահլիճից. «Բավակա՛ն է։ Ո՞րտեղ են անվտանգության աշխատակիցները»։

Էնջու. «Դուք ուժեղ եք խմբով, բայց երբ մենակ եք, դուք բոլորդ վախկոտներ եք։ Մեր քուրդ երիտասարդները դա ցույց են տվել ձեր զինվորականներին։ Ո՛չ թուրք զինվորը, ո՛չ թուրք ոստիկանը չեն կարող հսկել քրդական փողոցները։ Ձեր զինվորները փախչում են մեր երիտասարդներից։  Ինչպես հիմա, դուք միայն բերան ունեք և ուժեղ եք միասին։ Բայց երես առ երես դուք ոչնչություն եք…»։

Բղավոցներ դահլիճից. «Կտրե՛ք այդ քրդի ձայնը»։

Էնջու. «Ես՝ միայնակ քուրդս, կարող եմ բոլորիդ հաղթել…»։

Բղավոցներ դահլիճից. «Գնդակահարե՛ք»։

Էնջու. «Դուք կարծում եք, որ մեզ սպանելով կարող եք մեզ հաղթել. դա միայն ստիպում է մեզ ավելի ուժեղ լինել։ Դուք ինձ անվանում եք «ահաբեկիչ», ես, որ պայքարում եմ ձեր տիրապետությունից իմ ազատության համար։  Ես, որ ապրել եմ այս երկրում հազարավոր տարիներ, դուք եկել ու բռնազավթել եք այն։ Ես պայքարում եմ իմ ժողովրդի ազատության համար, մյուս բոլոր ազգերի ազատության նման…»։

Բղավոցներ դահլիճից. «Քեզ կգնդակահարեն»։

Էնջու. «Ես խիզախորեն դիմագրավում եմ մահն ու փամփուշտները, ինչպես միլիոնավոր այլ քրդեր։ Ոչ մի բռնազավթում հավերժ չէ։ Ազատությունը միշտ վերջում հաղթում է…»։

Բղավոցներ դահլիճից. «Դու ստորագրեցիր քո մահվան դատավճիռը թուրքական փամփուշտով։ Դու քայլող դիակ ես։ Թույլ մի՛ տվեք նրան ողջ հեռանալ այստեղից»։
 
Խորհրդարանի խոսնակ. «Վերադարձե՛ք ձեր տեղերը։ Նա միայնակ է։ Անհանգստանալու ոչինչ չկա։ Նա միայնակ է։ Մենք նրան կբռնենք։ Գրավե՛ք ձեր տեղերը»։

Անվախ և անձնազոհ Ֆերհաթ Էնջուն միացավ հազարավոր այլ անմեղ քրդերի և թուրքերի, որոնք վերջին տարիներին բանտարկվել են Թուրքիայի կառավարության կողմից՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, իսկ ոմանք՝ ընդհանրապես առանց պատճառի…  Ամոթալի է, որ աշխարհի ղեկավարները լուռ են մնում Թուրքիայի կողմից մարդու իրավունքների նման զանգվածային և մշտական ոտնահարումների առջև…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}