Գևորգ Կոստանյան. Ես Հայաստանից մեկնելու եմ
Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ քաղաքական ուժերից առաջարկ ստացել է մասնակցել ընտրություններին, ունի՞ վերջնական որոշում՝ Հայաստանից գնալու մասին։
«Ես Հայաստանից մեկնելու եմ, բայց մշտապես չեմ գնալու երբեք երկրից։ Երկրից ես չեմ կարող կտրվել որևէ պարագայում։ Մեկնելու եմ որոշակի ժամանակահատվածով, որոշակի նպատակով՝ միայն աշխատանքային»,-ասաց Կոստանյանը։
Նա նշեց, կյանքի ընթացքում բազմաթիվ առաջարկներ է ստացել աշխատելու երկրից դուրս տարբեր միջազգային մարմիններում, բայց մերժման պատճառը միշտ եղել է հարցի բարոյական կողմը։
«Այնպես չէ, որ հնարավորություն չունեի պառլամենտ մտնելու, նման առաջարկներ անկեղծ ասած, շատ են եղել։ Բայց ես միշտ ասել եմ, որ պառլամենտական գործունեությունն ինձ համար շատ հոգեհարազատ չէ, քանի որ այն իր մեջ քաղաքական տարրեր է պարունակում, իսկ ես ամեն կերպ խուսափում եմ քաղաքական դրսևորումների մեջ որևէ կերպ ներգրավվելուց, թե ինչքանով է ստացվել, ինչքանով ոչ, դա հարցի մյուս կողմն է»,-ասաց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ինձ պառլամենտական գործունեության մեջ սկզբուքնորեն չեմ տեսնում. Գևորգ Կոստանյան
- Գևորգ Կոստանյան. Ես երբեք իմ սկզբունքներից չեմ շեղվել, չեմ էլ շեղվելու
- «Ժամանակ». Կոստանյանը կմեկնի արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան