Չիկագոյում վերելակն ընկել է 95-րդ հարկից
Չիկագոյի ամենաբարձր երկնաքերերից մեկում՝ Հենքոք-ցենտրում, վերելակը, որում 6 մարդ, այդ թվում հղի կին է եղել, ընկել է 95-րդ հարկից: Եվրանյուզի հաղորդմամբ, ոչ ոք չի տուժել: Պարզվել է, որ կտրվել է վերելակի ճոպաններից մեկը, ինչից հետո վերելակը մեծ արագությամբ սլացել է ներքև ու կանգնել 11-րդ հարկում:
Փրկարար ծառայության ներկայացուցիչն ասել է, որ իրավիճակը բավականին բարդ էր։ Մի քանի ժամ վերելակում անցկացնելուց հետո, մարդիկ տարհանվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին