ՀՀ նախագահի նստավայրի տեղափոխման մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
«Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, գտնում է, որ վարչապետը կառավարության գործունեության ղեկավարումը և կառավարության անդամների համակարգումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով»,- այսօր խորհրդարանի արտահերթ նիստում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ներկայացվող օրինագծով առաջարկում են Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենք տեղափոխել Մաշտոցի 47 հասցեից, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ՝ կառավարական տուն 1:
«Բացի այդ, մենք գտնում ենք, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26 շենքը, որը նաև 92-ին ծառայել է ՀՀ նախագահի նստավայր, պետք է վերադարձնել ՀՀ նախագահին, որը նաև փոփոխված Սահմանադրությամբ հանրապետության գլուխն է և Սահմանադրություն ապահովող մարմինն է»,- հավելեց Հովհաննիսյանը
Հարցի քննարկումից անմիջապես հետո օրինագիծը դրվեց առաջին ընթերցման քվեարկության և ընդունվեց 55 կողմ, 0 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը՝ Հանրապետության հրապարակ
- Լուծարվելուց հետո Կառավարության ընդունելությունների տունը կդառնա ՀՀ նախագահի նստավայրը. Արման Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին