Պարզվել է «Շերեմետևո»-ի թռիչքուղում զոհված Հայաստանի քաղաքացու ինքնությունը
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը հաստատում է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Եփրեմյան Ա.Գ.-ն (ծնվ. 1993 թ.)։
Դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրած հաղորդագրության համաձայն, նրա ինքնությունը հաստատվել է` քաղաքացուն ՀՀ վերադառնալու համար տրամադրված վկայականի միջոցով։ ՌԴ քննչական կոմիտեից հայտնել են, որ շարունակվում են քննչական գործողությունները տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները պարզելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվա-Աթենք չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքուղու վրա մարդու է հարվածել։ Թռիչքուղում օդանավակայանի աշխատակիցները հայտնաբերել են տղամարդու դի և անձնական իրեր։ Ինտերֆաքսը գրել էր, որ նրան արտաքսել էին Իսպանիայից հայրենիք՝ Մոսկվայում վայրէջքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին