Մոմավառություն՝ ի հիշատակ Վահագն Մարգարյանի
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ առավոտվանից ի հիշատակ բալետի պարող 23-ամյա Վահագն Մարգարյանի մոմավառություն է։ Վահագնի ընկերները, նրա հետ պարողները, քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում և մոմեր վառում՝ հարգանքի տուրք մատուցելով արտիստի հիշատակին։
Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ից Արմավիրի մարզի գյուղ Ապագայում` 7-րդ փող. 12 տուն, հուղարկավորությունը վաղն է։
Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20-ին Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում։ Նա վթարի հետևանքով նոյեմբերի 6-ից կոմայի մեջ էր։ Վիճակը գնահատվում էր ծանր։
Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում արժանացել էր գլխավոր մրցանակի: Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է Վահագն Մարգարյանը
- Արյուն Վահագն Մարգարյանին՝ առողջության ցանկություններով
- Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանին արյուն է անհրաժեշտ
- Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա
- Միջազգային մրցույթում բալետի արտիստ Վահագն Մարգարյանն արժանացել է գլխավոր մրցանակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին