Եմենում պատերազմի 3 տարիներին մահացել է 85 հազար երեխա
Եմենում պատերազմի երեք տարիների ընթացքում հիվանդությունից և թերսնուցումից մահացել է շուրջ 85 հազար նախադպրոցական տարիքի երեխա։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման տվյալներ է ներկայացրել Save the Children միջազգային կազմակեպությունը՝ հիմնվելով ՄԱԿ-ի վիճակագրության վրա։
«Եմենում հակամարտությունը հանգեցրել է երկրում սննդի պակասի, շատ մարդիկ ուտելիք չունեն։ Միաժամանակ, լինում են համաճարակների բռնկումներ՝ խոլերիա, մալարիա և այլն։ Այս գործոնների համադրությունը հանգեցնում է երկրում տարածված թերսնուցման»,- ասել է ԱՀԿ փորձագետը։
Եմենում պատերազմի սկիզբը համարվում է 2014 թվականի ամառը, երբ ընդդիմության զինված ուժերը գրավում են մի շարք քաղաքներ և մտնում են մայրաքաղաք։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Եմենի բնակիչները սովից տերևներ են ուտում
- Եմենի իշխանությունը հայտարարել է «Ալ-Քաիդայի» առաջնորդի մահվան մասին
- Եմենում ամեն օր նվազագույնը հինգ երեխա է սպանվել. ՄԱԿ
- ՄԱԿ. Վերջին երկու տարում Եմենում սպանվել ու վիրավորվել են 14 հազարից ավելի խաղաղ բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին