Լուսանկարիչ Հայկ Մելքոնյանի Հայաստանը
Հայկ Մելքոնյանը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, զբաղվում է նաև քայլարշավների և շրջագայությունների նախապատրաստմամբ և իրականացմամբ: Հեղինակը պարբերաբար կազմակերպում է ցուցահանդեսներ՝ ներկայացնելով Հայաստանի և իր երազների աշխարհի գեղեցկությունը, ներկայացնելով հայաստանցիներին՝ իրենց բնորոշ պայմաններում, իրենց առօրյա կյանքում:
ֆեյսբուքյան իր էջում նա գրառում է արել՝ ցանկանալով մարդկանց ծանոթանել իր Հայաստանի հետ.
«Յուրաքանչյուր գիդ ունի իր սեփական, եզակի Հայաստանը, և նրանք բոլորը գոյություն ունենալու իրավունք ունեն։ Հրավիրում եմ ձեզ այցելել Իմ Հայաստան։ Ուզում եմ ցույց տալ իմ լեռները, ձորերը, հնագույն տաճարները։ Ծանոթացնեմ Ձեզ հիանալի մարդանց հետ, ովքեր ստեղծում են այն և պատմել երկրի տարբեր անկյուններից իմ կողմից հավաքված բազմաթիվ հիանալի պատմություններ։ Ես այն անցկացնում եմ լուսանկարչի և գրողի իմ հայացքով, այնուհետև կիսվում եմ ձեզ հետ:
Այո, ես ուզում եմ ձեզ սիրահարեցնեմ Հայաստանին, չեմ թաքցնում դա, ուզում եմ, որ Հայաստանը դառնա Ձեր մի մասնիկը։
Ձեզ համար դա չի լինի ուղղակի այցելություն, Դուք կվերադառնաք տուն ուրիշ։ Չէ որ Հայաստանը, որի հետ ուզում եմ Ձեզ ծանոթացնել, ուղղակի երկրի չէ քարտեզի վրա, դա Վերբեռնման Վայր է, որտեղ կարելի է անջատվել և վերանայել քո կյանքը, որտեղ ժամանակն իր կանոններով է հոսում և այցելության մի քանի օրը մի ամբողջ կյանք է ապրվում և նույնիսկ ուտելիքը վերածվում է ինչ-որ ծեսի։
Իմ երկրում տարվա ցանկացած եղանակին և ժամանակ դուք ջերմություն կզգաք, իսկական և համեղ ուտելիք, գեղեցիկ և բազմազան բնություն, հետաքրքիր պատմություններ և արկածներ, և, իհարկե, հրաշք մարդիկ։
Եվ այդ ամենը Դուք կտանեք ձեզ հետ և այդ ամենը կմնա Ձեր հիշողությունում»։
Նրանք, ովքեր ցանկանան ճանապարհորդել «Այլ Հայաստանով», կարող են կապվել լուսանկարչի հետ։
«Ամենահետաքրքիր ճամփորդությունը սկսվում է շեմից դուրս հենց առաջին քայլից...»։
Լուսանկարները՝ Հայկ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Լուսանկարիչ Հայկ Մելքոնյանի երազների աշխարհը՝ ՆԱՄ-ում
- «Հայաստանի իրական հարստությունը»՝ Հայկ Մելքոնյանի լուսանկարներում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին