Փոխնախարարի պաշտոնակատար ջնջել է աղմուկ հանած «աղոթքը»
Տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը Լարսը բաց պահելու յուրօրինակ մոտեցում էր ցուցաբերել։ Նա փոխել էր տերունականի աղոթքի բառերը՝ Լարսին դիտարկելով որպես Աստված։
Աղոթքի զորությունը դեռ չիմացած, փոխնախարարի պաշտոնակատարը ջնջել է գրառումը, քանի որ այն քննադատությունների առիթ տվեց, Փամբուխչյանին մեղադրեցին «Հայր մեր»-ը ծաղրելու համար։
Բացի ջնջելուց փոխնախարարի պաշտոնակատարն աշխատանքային ժամին ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում գրեց.
«Ես քրիստոնյա եմ, Հայ Առաքելական եկեղեցու զավակ, և բնավ չեմ ցանկացել վիրավորել հավատավորների զգացմունքները կամ առավել ևս ծաղրել Տերունական աղոթքը։ Ուստի տեսնելով, որ հումարային գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց՝ հեռացնում եմ այն, և ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ։
Հ.Գ. խնդրում եմ լինել հաշտ, համերաշխ և միմյանց հանդուրժող»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին