Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգայինով կպայքարի Լոռիում, Մարուքյանը՝ Երևանում
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։ Ըստ ԿԸՀ տվյալների, Հովհաննիսյանը Երևանի գրանցում ունի։
Թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ն ընդհանուր առմամբ ռեյտինգային կարգով 8 թեկնածու է առաջադրել, նրանց թվում են լոռեցի գործիչներ Վահրամ Բաղդասարյանը, որը Հանրապետական խմբակցության ղեկավարն է, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը։
Ուշագրավ է, որ լոռեցի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս անգամ առաջադրվել է Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։ Այստեղ կուսակցությունը 11 թեկնածու է առաջադրել։ Նրանց թվումէ նաև ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օգնականը՝ Կարեն Սիմոնյանը։
Լոռիում ռեյտինգային կարգով առաջադրվել է Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը։ Այս ընտրատարածքում կուսակցությունը ռեյտինգային կարգով 14 թեկնածու է առաջադրել, նրանց թվում է նաև Տաշիրի քաղաքապետի տեղակալ Արմեն Բաղդասարյանը։
ՔՊ-ն Լոռիում առաջադրել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի, գործող մարզպետի, մարզպետի տեղակալի, պետական վերայսոկղության ծառայության ղեկավարի տեղակալի և այլոց թեկնածությունը՝ ընդհանուր առմամբ 15 թեկնածու։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան