Տոնոյանն այցելել է Մազարի Շարիֆ քաղաքում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին
Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին այցելել է Մազարի Շարիֆ քաղաք, որտեղ, գերմանական հրամանատարության ներքո, ծառայություն են իրականացնում հայ խաղաղապահները:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարության հետ։ Հրամանատարության շտաբում գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը Դավիթ Տոնոյանին ներկայացրել է հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում իրականացվող ծառայության առանձնահատկությունները և խնդիրները, տարածաշրջանային իրավիճակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև և ռազմաքաղաքական հարցերի լայն շրջանակ։
Հայկական զորախմբի հրամանատարության ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել է հայ խաղաղապահների ծառայության ու մարտական հերթապահության վայրեր, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին։
Խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ զինծառայողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը անձնակազմին է ներկայացրել ՀՀ ներքաղաքական գործընթացները և զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, միջազգային համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում խաղաղապահ առաքելությունների նշանակությունը։
Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև խաղաղապահ զինծառայողների բարձրացրած հարցերին, շնորհակալություն հայտնել նրանց բարեխիղճ ծառայության համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին