Սատկած կաշալոտի որովայնում հայտնաբերվել է պլաստիկե թափոն
Ինդոնեզիայի Սուլավեսի նահանգի հարավ-արևելքում հայտնաբերվել է սատկած կաշալոտ, որը կուլ էր տվել մոտ 6կգ պլաստիկե աղբ,-այս մասին հայտնել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):
WWF-ի փորձագետները կենդանու որովայնում հայտնաբերել են պլաստիկե թափոններ՝ 115 բաժակ, 4 շիշ, 25 տոպրակ, ռեզինե կոշիկներ, որոնք ընդհանուր կազմել է 5.9կգ։
Մասնագետները դեռևս չեն կարող պնդել, որ կենդանու անկումը եղել է պլաստիկի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին