Մենք կովի կողմից ենք
Նոր կառավարություն
Նոր գյուղնախարար
Նոր բնապահպանության նախարար
Նոր արդարադատության նախարար
Արարատի նոր մարզպետ
Դիմում եմ ձեզ
Կոկորդիլոսաբուծարանի ծրագրի բիզնես-տերը (Khachatur John Sargsyan) մեղադրում է, թե՝ «օրենքի տառին համապատասխան» գործում ենք, հին իշխանությունները թույլ են տվել, որ կոկորդիլոսաբուծարան լինի Արարատի մարզում, իսկ մենք համաձայն չենք կոկորդիլոսաբուծության:
Էդ էլ չլինի «հերվանը», երբ Սյունիքի մարզպետը որոշել էր Իրանին հողեր հատկացնել՝ ոչխարներ արածեցնելու համար: Իրանցիները ափսոսում էին իրենց հողերը կոռոզիայի ենթարկեն, նման պայմանավորվածություն էին ձեռք բերել: Panorama.am-ը այդ օրերին քրքրում էր իրանական մամուլը, տեսնում ենք պայմանագրի մասին, թարգմանում նյութը, հարցումներ ուղարկում նախարարություններին ու մարզպետին…: Ու գնաց թեման:
Գնաց այնքան, որ կանգնեց: Ճիշտ է՝ որոշ սիրառատ «դիվանագետներ» ասում էին . «Սյունիքի մարզի հողը առանց այն էլ վատն է, թող արածեցնեն, էլի»… հարցերն ու զարմանքը մնում էր՝ դե որ արածեցնել հնարավոր էր, ինչու մենք մեր ոչխարները չունենանք, արածեցնենք:
Հիմա Արարատի մարզպետի մոտեցումն է: Ինչով է ոգևորված մարզպետը, երբ լրիվ ուրիշ, կոկորդիլոսային բնավորությանը անհարիր Հայաստանի կլիմայում՝ շոգ ամառ-ցուրտ ձմեռ, ու Արարատի քիչ թե շատ մշակովի հողերում ուզում է «վաու» ծրագիր իրականացնել՝ այն է՝ աֆրիկյան կոկորդիլոսներ բուծել:
Սևանը ճահճացավ, Երևանը անապատացավ, ձուն ներմուծում ենք, հող մշակող չկա, մշակվող հող չկա,… մեզ կոկորդիլոսնե՞րն էին պակաս: Մի քանի տարի առաջ գյուղնախարարը ինքնաբավ տնտեսությամբ Հայաստան էր խոստանում: Մի ասեք՝ նա ուրիշ նախարար էր, սա՝ ուրիշ: Հայաստանը նու՞յնը չի, ծրագրերը շարունակակա՞ն չեն:
Եթե ծրագրերը շարունակական չեն, ինչո՞ւ հենց կոկորդիլոսի ծրագիրը նոր կառավարությունը ժառանգեց հնից:
«Բադասխանի» ենք սպասում:
Նոր կառավարությունը հորդորում է կով պահել, գործարարը՝ կոկորդիլոս: Մենք կովի կողմից ենք. Ի վերջո՝ նախկին վարչապետերից մեկը սովորեցրել է կովը ինչպես պիտի ճիշտ կթել…
Հարակից հրապարակումներ`
- Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք
- «Արոտավայրերի բարելավման ծրագիրը նպաստել է ֆերմերների եկամուտների ավելացմանը»
- Իրանական ընկերությունը հրաժարվել է վարձակալել Սյունիքի արոտավայրերը. Դեսպան
- Ազատամարտիկը՝ Սյունիքի արոտավայրերն իրանցիներին վարձակալությամբ տալու մասին. Մենք վերադառնում ենք անցյալ դարի սկիզբ
- Ա. Բաղդասարյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալությունը կհանգեցնի բնապահապանական խնդիրների
- Սյունիքի արոտավայրերը Իրանին վաճառելու մասին իրավական որևէ փաստաթուղթ չկա. Նախարարը հանգստացրել է մտահոգվածներին
- Սյունիքի արոտավայրեր. «Հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով»
- Ա. Վարդանյանը` Սյունիքի արոտվայրերն Իրանին տրամադրելու մասին. Նախ պետք է հաշվի առնել մեր երկրին սպառնացող ռիսկերը
- Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
- Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին