Միգուցե այդ նոր մշակույթը կբերի իսկապես գաղափարների, ծրագրերի քննարկման. Թևան Պողոսյան
Թեև դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ից, բայց արդեն սկսվել է, երբ որ ուժերը ցուցակները հրապարակվեցին։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ մարդիկ սոցիալական կայքերն են օգտագործում՝ մեկը «լայվ» է ասում, մյուսները գրառում են անում, ասուլիս են տալիս, արձագանքում են, ինչը դեբատային մշակույթ է։
«Եթե դրանց վերաբերվենք ոչ թե այն տեսակետից, որ իրար հանդեպ մեղադրանքների դաշտ են ձևավորում, այլ նույն ընթացքում կարողանան ավելի շատ խոսեն իրենց մոտեցումների մասին, միգուցե կարող ենք ասել, որ այդ նոր մշակույթը կբերի իսկապես գաղափարների, ծրագրերի քննարկման»,- ասաց Թ. Պողոսյանը։
Նա նշեց, որ իր պատկերացմամբ կլինի շատ հանգիստ և հանդարտ քարոզարշավ, որի ժամանակ բոլորը կունենան իրենց գաղափարները արտահայտելու հնարավորություն:
«Բնականաբար, արդեն այսօրվանից է սկսվել ինչ-որ չափով սև-սպիտակի խաղը, ոնց որ թե նույնիսկ դարձել է մի քանի կուսակցությունների նախընտրական փիառ մոտեցումը։ Կա քաղաքական կուսակցություն, որն իր վրա է ուզում ամբողջովին տանել այդ «սևի» խնդիրը, մնացածն առայժմ խոսում են լավ ծրագրերից ու մոտեցումներից։ Նոյեմբերի 26-ից հետո պարզ կլինի, թե ուր է դա գնալու»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նա մաղթեց քաղաքական գործիչներին, որ մշակեն այն լեզվապաշարը, մոտեցումների նկարագրումը, որ խոսեն իսկապես իրենց ծրագրերից։ Թևան Պողոսյանի խոսքով, ընտրություններից, կառավարության ծրագրի հաստատումից հետո՝ հունվարի վերջից, նոր կմտնեն նորմալ աշխատանքային փուլ, որն ամենակարևորն է։
«Ուզում եմ իսկապես տեսնել Ազգային ժողով, որն ունակ է լինելու դառնալ պառլամենտական կառավարման մոդելի երկրի պառլամենտ, ձևավորելու այն դաշտը, որտեղ հանրությունից գաղափարները կգնան, կքննարկվեն, երկխոսություն կլինի»,- ասաց նա՝ նշելով, որ գործադրի վրա վերահսկողություն պետք է սահմանվի, որ չշեղվի այն ծրագրից, ինչի համար քվե են ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին