ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց
Կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ` այսօր գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Քննարկման է ներկայացված նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և երեք այլ համաձայնագրեր:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ 3 խմբակցությունները կողմ կքվեարկեն բյուջեի նախագծին
- 2019թ.պետբյուջեի նախագծով ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են
- ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը՝ Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին