ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։
Ընկերությունից մանրամասնում են, որ մրցանակը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շնորհվել է վերջին տարում կին հաճախորդների համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ տարեսկզբին իրականացրել էր «Կանայք բիզնեսում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվել է հատուկ ֆինանսական ծառայություն։
Հարակից հրապարակումներ`
- ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղվի 17 միլիոն ԱՄՆ դոլար. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի Ճապոնական JCB քարտեր
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միաժամանակ 5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի պարտատոմս կտեղաբաշխի