Արայիկ Հարությունյան. Արցախն անճանաչելի է դարձել
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքին ընդառաջ: Նա աշխարհասփյուռ հայերին կոչ է անում ակտիվ մասնակցել ազգային տուրքի վերածված դրամահավաքին։
««Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում մեծ ծրագրեր է իրականացրել։ Այսօր Արցախն անճանաչելի է դարձել և դրա մեջ «Հայաստան» համահայական հիմնադրամի, մասնավորապես ձեր դերը շատ կարևոր է»,-իր խոսքում նշել է Հարությունյանը։
Նա հիշեցրել է, որ հիմնադրամի այս տարվա ծրագրերն ուղղված են Հայաստանի ու Արցախի տնտեսության զարգացմանը։
«Կաթիլային ոռոգում, խորքային հորեր, արևային էներգետիկա. Սրանք այն ուղղություններն են, որ մեր երկրի ապագան են։ Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ այսօր կարևոր է։ Մրցունակ տնտեսություն ունենալու համար անհրաժեշտ է ունենալ գրագետ տնտեսավարություն, իսկ դա պահանջում է տեխնոլոգիաների ներդրում»,-նշել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ հավաքված միջոցներն ուղղվելու են հանուն Հայաստանի ու Արցախի ապագային։
Հարակից հրապարակումներ`
- Հայկակ Արշամյան. «Հայաստան» հիմնադրամի գումարների կորուստ չի եղել
- Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին