Փայլանը դժգոհել է, թե ինչո՞ւ են թուրքերը խուսափում ասել, որ Դոլմաբահչեն հայ ճարտարապետ է կառուցել
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում մասնակցել է մշակույթի և տուրիզմի նախարարության բյուջեի քննարկումներին։
Փայլանը, անդրադառնալով Թուրքիայում հայ մշակութային ժառանգությանը, ընդգծել է, որ յուրացված մշակույթը այլ կերպ է ներկայացվում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայ պատգամավորն այս կապակցությամբ ասել է. «Ինչու՞ չենք ասում, որ Դոլմաբահչե պալատը մերն է, Աղթամարը մերն է... Երբ ուսումնարանում էինք սովորում, մեզ Դոլմաբահչե տարան, գիդը ասաց, որ «պալատը կառուցել է իտալացի ճարտարապետ Բալիանին»: Ես էլ հավատացի, վերադարձա ուսումնարան և իմացա, որ Դոլմաբահչեն կառուցել է հայ ճարտարապետ Կարապետ Պալյանը: Պատկերացնու՞մ եք այսպիսի մի ըմբռնում կա, որ իտալացի ճարտարապետը նախընտրելի է հայ ճարտարապետից: Ստամբուլի բազմաթիվ վայրերում ճարտարապետ Պալյանների նշանավոր գերդաստանի ձեռագիրը կա: Սա ինչու՞ ենք ժխտում: Ինչու՞ չենք ասում, որ Սուլթանահմեթը, Դոլմաբահչե պալատը և Աղթամարը մերն է»:
Նշենք, որ Կարապետ Պալյանը (1800-1866) սուլթան Աբդուլմեջիդի պալատական ճարտարապետներից էր: Նա եղել է Ստամբուլի մի շարք պատմական շենքերի, ինչպիսիք են Ճարտարապետ Սինանի անվան գեղարվեստի համալսարանի շենքի, Դոլմաբահչե պալատի, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի շենքի ճարտարապետը:
Հայտնի հայ ճարտարապետների ընտանիքը կառուցել է նաև Չըրաղան պալատը, Քուլելի ռազմական վարժարանը և մեծ թվով սուլթանական մզկիթներ:
Հարակից հրապարակումներ`
- Փայլան. «Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը»
- Փայլան. Թուրքիայում գնալով ավելանում է աղքատությունը
- Գարո Փայլան. «Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ»
- Թուրք նախարարը՝ Փայլանին. Ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու
- Փայլանը կոչ է արել ազատ արձակել ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին
- Փայլանի պատասխանը Թուրքիայի փոխնախագահին՝ «Թուրքական թեզերը ռասիստական են»
- Գարո Փայլան. «Փոքրամասնություններն ապրում են հնարավոր ողբերգության գիտակցումով»
- Գարո Փայլան. Հպարտ եմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին