Դիսնեյի լավագույն մուլտֆիլմերը
Collider պորտալը կազմել է Walt Disney ստուդիայի կողմից նկարահանված լավագույն և վատագույն մուլտֆիլմերը։ Վարկանշային ցուցակի առաջին տեղում է 1940 թվականին նկարահանված «Պինոկիոն»։ Նշվում է, որ կոմերցիոն տեսանկյունից մուլտֆիլմը ստուդիայի ամենահաջող արտադրանքը չի եղել, սակայն լավ է ընդունվել քննադատների կողմից։ «Պինոկիոն» ստացել է երկու «Օսկար» լավագույն երաժշտության և օրիգինալ սաունդտրեկի համար։
Ռիա նովոստիի հյաղորդմամբ, երկրորդ տեղում է 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին»։ Պորտալը հատուկ ուշադրություն է դարձնում նկարազարդողի աշխատանքին, ում շնորհիվ մուլտֆիլմը դարձել է ստուդիայի ամենահավակնոտ նախագծերից։
Երրորդ տեղում է «Ֆանտազիա» (1940 թ.) երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Collider-ը նշում է, որ մուլտֆիլմը, որը կազմված է 9 երաժշտական համարներից, իսկական գլուխգործոց է դարձել։
Լավագույն տասնյակում է նաև «Բեմբի», «Գեղեցկուհին և հրեշը», «Դամբո», «Առյուծ արքան», «Փիթեր Փեն», «Մոանա», «Արքայադուստրը և յոթ թզուկները» մուլտֆիլմերը։
Collide-ի վարկածով, վատագույն մուլտֆիլմն է 2005 թվականին նկարահանված «Փոքրիկ ճուտիկը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել Է Ուոլթ Դիսնեյի կորած մուլտֆիլմը
- Համացանցում է հայտնվել 40 մրցանակի արժանացած մուլտֆիլմը
- Դիսնեյան մուլտֆիլմերի արքայադուստրերը խանգարում են աղջիկներին զարգանալ. Գիտնականներ
- Ուոլտ Դիսնեյի դասական մուլտֆիլմերի կադրերը հանվել են վաճառքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին