Թուրքական կայքի անդրադարձը հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերի հայտնվելուն
Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
«Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ կայքը, անդրադառնալով Հայաստանում այս օրերին շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին, նշում է, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել:
Թուրքական աղբյուրը հիշեցրել է, որ Սարոյանի ընտանիքը ԱՄՆ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:
«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը... Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- գրում է կայքը:
Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը՝ ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին:
Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, սակայն ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան՝ Բիթլիս:
2014-ին, երբ լրացավ Սարոյանի այցի 50-ամյակը, Բիթլիսի քրդական ավագնին որոշում կայացրեց քաղաքի Սափգոր թաղամասի այն փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը, անվանակոչել Սարոյանի անունով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին