Պապիկյան. Մենք մեր առաջ դաշտը սևացնելու և սպիտակեցնելու խնդիր չենք դրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը հիմնականում տարավ քաղաքական դաշտը «սևերի ու սպիտակների» բաժանելու սկզբունքով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս անգամ էլ քարոզարշավի ժամանակ կլինի՞ սևերի և սպիտակների բաժանում: «Չգիտեմ. դա մարտավարական հարց է, թե ինչպես կընթանա քարոզարշավը: Մենք մեր առաջ դաշտը սևացնելու և սպիտակեցնելու խնդիր չենք դրել: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերն էլ այն տեղում են, որում կան: Սևը մնում է սև, սպիտակը` սպիտակ: Այլ է, թե հանրությունը ինչքան կուզենա դրա մասին լսել»,- ասել է Պապիկյանը:
Նա ասել է, թե քարոզարշավի ընթացքում ներկայացնելու են առաջիկա 5 տարիների անելիքները, նախորդ 6 ամիսների ընթացքում արածը: «Իհարկե, բաց չենք թողնելու նաև հիշեցնելու քաղաքական ուժերին, ովքեր մասնակցել են ՀՀ կառավարմանը, իրենց արածը, չարածը և դրա հետևանքները ՀՀ-ի վրա»,- ասել է նա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին