Մեծ Բրիտանիայում խորանում է Բրէքզիթի շուրջ առկա լարվածությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները խոստանում են, որ հավանություն չեն տալու Եվրոպական միության հետ երկրի վարչապետ Թերեզա Մեյի կնքած գործարքին։ Իսկ նրանք, ովքեր դեմ են, որ Մեծ Բրիտանիան դուրս բերվի Եվրոպական միության կազմից, փայփայում են այդ հարցի շուրջ կրկնակի հանրաքվե անցկացնելու հույսեր։
Ամերիկայի ձայնը հայտնում է՝ երկրի գործարար աշխարհի ղեկավարները բողոքում են, որ այս անորոշ իրավիճակի պատճառով տնտեսությունը մեծապես տուժում է։
Թերեզա Մեյն ասում է, որ երբ Մեծ Բրիտանիան դուրս գա Միությունից, կստանա Եվրոպայից բացի շատ այլ երկրներից իր մոտ մասնագետներ հրավիրելու հնարավորություն, ինչն էլ, ըստ նրա, մեծապես զարկ կտա տնտեսությանը։
Տնտեսագետներից Ջոն Սպրինգֆորդի խոսքերով, սակայն, Մեծ Բրիտանիան, ըստ Միության հետ Մեյի կնքած գործարքի, սակագների և իր առևտրային քաղաքականության իշխանությունը փոխանցում է Եվրոպական միությանը։
Կնքված փաստաթղթի դեմ բողոքելով՝ հրաժարականներ են ներկայացրել մի շարք նախարարներ։ Ու այսօր, երբ երկրում նկատվում է նախապատրաստվող անհանգստությունների տրամադրություն, Մեյի կուսակիցները նույնիսկ մտածում են նրան պաշտոնից հեռացնելու մասին։ Ու եթե դա նրանց չհաջողվի, խոստանում են նրա կնքած գործարքին քվեարկել դեմ։
Ինչևէ, Մեյն այս շաբաթ ավելի ուշ մեկնելու է Բրյուսել՝ Եվրոպական միության հետ ապագա կապերի շուրջ Քաղաքական հռչակագիր ստորագրելու համար։
Սակայն այս փաստաթուղթը պարտադիր իրագործելի չէ, և Մեյի քննադատներն ասում են, թե նա չպետք է վճարի ապահարզանի համար նախատեսված 5Օ միլիարդ դոլարը, քանի դեռ չկան առևտրի շուրջ հաստատուն երաշխիքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան