Շեփորահարների միջազգային մրցույթում արցախցի երաժիշտը մրցանակային տեղ է զբաղեցրել
Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում նոյեմբերի 5-10-ը կայացած Շեփորահարների միջազգային մրցույթում 12-ամյա արցախցի շեփորահար, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սան Արամ Գալստյանը զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից՝ մանրամասնելով, որ գերատեսչության ղեկավար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է պատանի շեփորահարին, ով պատվով ներկայացրել է Արցախը միջազգային մրցույթում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարը շնորհավորել է պատանի երաժիշտին, մաղթել նորանոր հաղթանակներ՝ ընդգծելով, որ անչափ ուրախալի է, որ հենց պատանի երաժիշտներն են արժանապատվորեն ներկայանում միջազգային հարթակներում։
Մրցույթին մասնակցել են 50 երկրների 125 երաժիշտներ: Հատկանշական է, որ Արամ Գալստյանը ներկայացրել է հենց Արցախը(ոչ թե Հայաստանը)։ Արամի ուսուցիչը՝ Դավիթ Հարությունյանը, նույն մրցույթի շրջանակում ճանաչվել է լավագույն ուսուցիչ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին