Հարություն Յավրյանն ու Մարտին Շարբաթյանը պարգևատրվել են
Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հաճելի անակնկալ էր պատրաստվել հայկական սպորտի վաստակաշատ ներկայացուցիչներ Հարություն Յավրյանի և Մարտին Շարբաթյանի համար:
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Յավրյանին նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ վաստակավոր մարզիչ Մարտին Շարբաթյանն արժանացել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանը և պարգևատրվել համանուն կրծքանշանով:
«Պարոն Յավրյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիրներից է, մարդ, որի ավանդն անգնահատելի է հայկական սպորտի մեջ, և մեծ պատիվ է նրան անձամբ պարգևատրել մեր նախարարության մեդալով: Ուրախությամբ եմ հանձնում «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող կոչման կրծքանշանը Մարտին Շարբաթյանին՝ վստահ լինելով, որ նա հետագայում ևս շարունակելու է իր քրտնաջան աշխատանքը՝ հեծանվային սպորտի զարգացման և մասսայականացման ուղղությամբ»,- պարգևատրման արարողության ժամանակ ասել է նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին