Առաջարկում է մեկ տարով երկարաձգել աշխատանքային գրքույկները թվայնացնելու գործընթացը
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Սմբատ Սաիյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում «լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
«Օրենքով ժամանակին սահմանվել է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից և գործատուներն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու տարվա ընթացքում այդ աշխատանքային գրքույկները հանձնում են կառավարության սահմանած լիազոր մարմնին, որը աշխատանքային գրքույկները սքանավորում է և վերադարձնում գործատուին քաղաքացիներին հանձնելու համար։ Օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարի 1-ից և 2019 թվականի հունվարի 1-ը, սակայն տեխնիկական պատճառներով գործընթացը չի ավարտվել և այս պահի դրությամբ նախատեսված շուրջ 500-550 հազար աշխատանքային գրքույկի փոխարեն թվայնացվել է միայն 270 հազարը»,- ներկայացրեց Սաիյանը։
Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկան երկարաձգել մեկ տարով, որպեսզի մնացածի թվայնացումը ևս հասցնեն և վերադարձնեն գործատուներին։
Օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 58 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի
- Անահիտ Գալստյան. Առաջին փուլում կթվայնացվեն խոշոր գործատուների աշխատակիցների աշխատանքային գրքույկները
- Աշխատանքային գրքույկների թվայնացումը սկսվելու է ապրիլից
- Աշխատանքային գրքույկները կհանվեն կիրառությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին