Տնտեսություն 12:43 21/11/2018 Հայաստան

Մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները. Գարեգին Բաղրամյան

«2018 թվականի հուլիսի 1-ին էներգետիկայի մասին օրենքում փոոխություններ են ընդունվել։ Ըստ նոր օրենքի՝ նախատեսվում է բարելավել էներգետիկ շուկայի մոդելը, և մինչև 2021 թվականը մեկ գնորդ-վաճառող մոդելից անցում կատարվել առավել ազատական մոդելի։ Հիմնական փոփոխությունները նոր մատակարարների ինստիտուտի ներմուծումն է էներգահամակարգ։ Ստեղծվելու է մրցակցային դաշտ»,- «Երևանի ՋԷԿ»-ում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նոր՝ թրեյդերների ինստիտուտ է մտնում։  Ցանկացած օղակ պատասխանատու է լինելու իր առաջացրած խնդիրների համար։ Նախատեսվում է նոր շուկայի մոդելի արդյունքում ստեղծել միջսահմանային առևտրի ավելացում, որը հնարավորություն կստեղծի ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա»,- ասաց նա։

Անդրադառնալով վերջին վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ վերջերս ստորագրվել է Երևանի ՋԷԿ-ի տարածքում նոր համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման համաձայնագիր. «Այդ ծրագիրը քննարկվում էր երկու տարի։ Բավական բարձր ՕԳԳ-ով կայան է կառուցվելու, այն ամենաէժան ջերմակայանն է լինելու, կառուցման ընթացքը կտևի 26 ամիս, շինարարության մեջ կներգրավվի 1200 աշխատող, այնուհետ էներգաբլոկը կունենա 250 աշխատող»։

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ մեծ տեմպերով շարունակվում են ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները։ Մի քանի օրից կգործարկվի նոր տուրբինը, ինչի արդյունքում կունենանք ևս 20 Մգվատ հզորության ավելացում։ Հաջորդ տարի նախատեսվում է երկրորդ տուրբինի փոխարինում։

«Աշխատանքների ավարտին կունենանք մոտավորապես տասը տոկոս հզորության ավելացում։ Այս ընթացքում ստորագրվել է նաև Մասրիկի արևային կայանի կառուցման համաձայնագիրը։ Նախատեսվում է 55 մեգավատանոց արևային կայանի կառուցում։ Բավական մրցունակ գին է առաջարկվել՝ 4.19 ցենտ։ Եթե մի քանի տարի առաջ խոսում էինք, որ 80-100 դրամ պետք է լինի 1 ԿՎատտ սակագինը՝ արևային էլեկտրակայան կառուցելու համար, ապա այսօր ստացել ենք մրցութային առաջարկ՝ շուրջ 20 դրամ ԿՎատտի համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը՝ շեշտելով, ապագայում առավել շահավետ առաջարկների հույս ունեն։

Հաջորդ հարցին՝ գործող իշխանությունների մոտ ինչ հեռանկարներ կան նոր ատոմակայանի առնչությամբ, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց՝ 2019 թվականի կեսերին կավարտեն ամբողջ էներգահամակարգի զարգացման հեռանկարը՝ 2020-2040 թվականների համար:

«Նախ պետք է հասկանալ՝ ինչպես է զարգանալու էներգահամակարգը։ Հիմքում դրվում է նվազագույն ծախսերով, օպտիմալ համակարգ ունենալու գաղափարը: Գործող ատոմակայանի աշխատանքը 10 տարի երկարաձգելուց հետո կարող եմ ասել, որ նմանատիպ ատոմակայանները արդեն ունեն պրակտիկա մինչև 60 տարի շահագործման, այսինքն ստացել են ՄԱԳԱՏԷ-ի կողմից թույլտվություն մինչև 60 տարի շահագործվելու համար: Երբ որ լրանալու լինի մեր տասը տարվա ատոմակայանի ծառայության ժամկետը, բնականաբար, պետք է իրականացվի ռեակտորի մանրամասն ուսումնասիրություն և եթե պարզվի, որ ռեակտորի կյանքի տևողությունն իրեն չի սպառել, կստանանք բոլոր համապատասխան թույլտվությունները՝ առաջնահերթությունը դնելով անվտանգության վրա։ Որովհետև ատոմակայանի անվտանգությունն այսօր ավելի է բարձրացել,քան նախկինում էր։ Եթե կապացուցվի, որ ռեակտորն իր ժամկետը չի սպառել, ապա ևս ինչ-որ ժամկետով կերկարաձգվի, իսկ թե ինչքան, ցույց կտան ուսումնասիրությունները:

Ինչ վերաբերվում էնոր ատոմակայանի կառուցմանը, ապա մեր օրակարգում է նաև այդ հարցը, և ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է հետագայում շարունակենք լինել որպես ատոմային էներգետիկա ունեցող երկիր։ Ներկայումս քննարկվում են միջազգային ատոմային շուկայում և կան նոր մոդուլյար էներգաբլոկներ, որոնց անվանական հզորությունները ցածր են, և իրենք կարելի է ասել ավելի ճկուն են։ Մեր համակարգի համար, և նմանատիպ ատոմակայանները ավելի տեղին կլինեն: 3-5 տարվա ընթացքում նախատեսվում է նման մոդուլյար էներգաբլոկների արտադրության մեկնարկ, և բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, թե ինչ գնով և ինչ պայմաններով կարող ենք նմանատիպ էներգաբլոկներ ներդնել Հայաստանում»,- ամփոփեց  նախարարի պաշտոնակատարը:

Հանքարդյունաբերության ոլորտ

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին, ապա Գարեգին Բաղրամյանի խոսքով, 127 ընկերության ներկայացվել է համապատասխան զգուշացում պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ, 28 ընկերություններից 23-ի նկատմամբ զգուշացումներ են եղել, իսկ հինգի՝ ընդերքի օգտագործման իրավունքները դադարեցվել են։ Նախարարի պաշտոնակատարը, սակայն, չկոնկրետացրեց, որ հինգ ընկերությունների մասին է խոսքը։

«Շատ ակտիվ աջակցում ենք «KFW բանկի հետ՝ Հայաստանն-Վրաստան էլեկտրահաղորդման գծի հարցերով. դրա շինարարությունն այս պահին չի մեկնարկել։ Մենք շինարարությունը դադարեցրել էինք ուսումնասիրությունների համար։ Շարունակվում են աշխատանքները Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասով։ Բացի այդ՝ բոլոր պետական ձեռնարկություններում այսօր իրականացվում է հաստիքացուցակների և աշխատողների վերանայում, օպտիմալացում, ուսումնասիրվում են գործող սակագներում ներառված ծախսերը, գնումների ընթացակարգերը։ Որևէ ավելորդ ծախս բացառվելու է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
16:26
Կոնվերս Բանկը լավագույնն է ճանաչվել Mastercard-ի «Excellence in Payment Channels» անվանակարգում
Կոնվերս Բանկի հաջողությունները քարտային փոխանցումների ոլորտում այս անգամ բարձր գնահատականի են արժանացել գործընկեր Mastercard միջազգային...
Աղբյուր` Panorama.am
15:52
Մահացել է Արմեն Դուլյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արմեն Դուլյանը։  Նա 71 տարեկան էր։ «Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է,...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Վայրի Արմանը» դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ալմաթիի միջտարածաշրջանային քրեական դատարանը դատապարտել է 2022 թվականի հունվարին քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լեբեդևը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ-ում լիարժեք համագործակցությանը
Բելառուսում Համագործակցության դիտորդական առաքելությանը մասնակցելուց Հայաստանի մերժումից հետո ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հույս է...
Աղբյուր` Panorama.am
15:01
Եկամտի հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն. Նաիրի Սարգսյան
«Իշխանությունները ոչ թե գնալու են սովորական ֆիզիկական անձի դուռը թակեն հայտարարագիրը ստուգեն, այլ առաջին հերթին գալու են լրատվականների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}