43-ամյա բրիտանուհին 21-րդ անգամ մայր է դարձել
Մեծ Բրիտանիայում Սյու և Նոել Ռեդֆորդները 21-րդ անգամ ծնող են դարձել: Վերջերս 43-ամյա կինը աղջիկ է ունեցել: Այսպիսով, Ռեդֆորդների ընտանիքն ամենամեծն է Մեծ Բրիտանիայում, գրում է cosmo.ru-ն:
Անցած տարի բրիտանուհին հայտնել էր, որ ուզում է 20-րդ երեխայի ծնունդով սահմանափակվել, սակայն մտափոխվել է. «Որքան շատ երեխաներ, այնքան շատ ուրախություն»,- գտնում է Սյուն:
Նոելն էլ խոստովանել է, որ ինքը շատ է ուրախացել, երբ իմացել է՝ նորից հայր է դառնալու:
Բազմազավակ մայրը չի ժխտում, որ երկու տասնյակ երեխաներ մեծացնելն այդքան էլ հեշտ գործ չէ: Նա հոգնում է կերակուր պատրաստելու անվերջ գործընթացից, լվացքից և այլ տնային գործերից: «Կարևորը, որ նրանք երբեք իրենց միայնակ չեն զգում»,- նշել է կինը:
Սյուն և Նոելը ծանոթացել են 36 տարի առաջ: Նրանց առաջնեկը ծնվել է, երբ Սյուն ընդամենը 14 տարեկան էր, երկրորդ երեխան ծնվել է երեք տարի հետո: Նշվում է, որ Սյուի և Նոելի ծնողները նրանցից հրաժարվել են և նրանք մեծացել են առանց կենսաբանական ծնողների:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին